Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Շրթներկը չի ծածկում անխնամ վիճակը

Շրթներկը չի ծածկում անխնամ վիճակը

Շուրթերը մեր դեմքի սիմետրիան կրող հիմնական օղակներից են և դրանց մասին մոռանալ նշանակում է հրաժարվել անթերի լինելու գաղափարից: Որպեսզի Ձեր շուրթերը միշտ խնամված տեսք ունենան, պարտադիր չէ այցելել գեղեցկության սրահներ:

 

Ամեն ինչ կարելի է անել ձեռքի տակ եղած միջոցներով: Նախ սկսենք նրանից, որ մեր շուրթերը պետք է «մարզված» լինեն: Կան մի քանի պարզ վարժություններ, որոնք Ձեզնից կխլեն ընդամենը րոպեներ, բայց արդյունքն ակնհայտ կլինի: Օրինակ' փորձեք շուրթերով պատկերել բոլոր ձայնավորները' հնարավորինս ձգելով դիմային մկանները: Կամ խորը շունչ քաշեք, օդը հավաքեք բերանում և աստիճանաբար բաց թողեք: Այս վարժությունները կնպաստեն նաև դեմքի կնճիռների վերացմանը:

Շուրթերի նրբության համար օգտագործեք սնուցող այն բոլոր քսուքները, որ օգտագործում եք դեմքի խնամքի համար: Տնից դուրս գալուց 2-3 ժամ առաջ շուրթերին բուսական յուղ քսեք: Իսկ դիմահարդարումից անմիջապես առաջ ատամի խոզանակով հնարավորինս թույլ մերսեք շուրթերը մի քանի վայրկյան: Բոլոր վերը նշված գործողությունները կարելի է կատարել նաև քնելուց առաջ:

Սկզբնաղբյուր. ladynews.am
Լուսանկարը. kakprosto.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ